Ալեն Սիմոնյանը նոր խոսնակ ունի

Մովսես Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


Սիրելի հարգելիներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրամանագրով նշանակվել եմ ՀՀ Ազգային ժողովի նախագահի օգնական։ 


Շնորհակալություն եմ հայտնում պարոն Սիմոնյանին նման բարձր վստահության համար։


Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանին և նախկին փոխտնօրեն Հակոբ Սաֆարյանին համատեղ 6 տարվա ստացված աշխատանքի համար։


Սիրելի լրագրող գործընկերներ, լրատվականների հարգելի ներկայացուցիչներ, ուզում եմ տեղեկացնել, որ համակարգելու եմ նաև լրատվամիջոցների հետ աշխատանքը։ Սիրով առաջարկելով ձեզ հետ աշխատելու իմ պատրաստակամությունը՝  ակնկալում եմ նաև ձեր աջակցությունը համատեղ աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար։


Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։